«Երկիր մեդիա»-ի տնօրենի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է
10:47 - 11 հունիսի, 2022

«Երկիր մեդիա»-ի տնօրենի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Եսայանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

ԱԱԾ-ն երեկ բերման էր ենթարկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Նրա փաստաբան Վահե Եփրիկյանի փոխանցմամբ՝ պատճառը 1․8 ամիս առաջ հարուցված քրեական գործն է, որ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել