2022-06-13-82b5c7f0-db1c-4338-bba8-1b0b03b4bba7.jpg

Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկան ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը հրաժարական են տվել այն բանից հետո, երբ նրանց «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը նախորդ շաբաթ լքել է իշխող կոալիցիան՝ խորացնելով քաղաքական ճգնաժամը երկրում, գրում է Reuters-ը։

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ փորձելու է պահպանել փոքրամասնության կառավարությունը։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ աշնանը նոր ընտրություններ են սպասվում։

«Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան դրա ձևավորումից վեց ամիս անց՝ այս քայլը հիմնավորելով քաղաքական տարաձայնություններով։

Կուսակցության մյուս երկու անդամները, որոնք գլխավորում էին տարածաշրջանային զարգացման և սպորտի նախարարությունները, հրաժարական են տվել նախորդ շաբաթ։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն