«Մի քիչ հիասթափված ենք»․ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալու մասին
17:13 - 17 հունիսի, 2022

«Մի քիչ հիասթափված ենք»․ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրահանձնաժողովի այսօրվա եզրակացությանն այն մասին, որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանը պետք է մի շարք պահանջներ կատարի։ Նա ասել է, որ իշխող թիմը «կանի հնարավոր ամեն ինչ»՝ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման, խաղաղության և տնտեսական բարեկեցության ապահովման համար, ինչը «իրական հնարավորություն կտա (Վրաստանին)՝ անդամակցելու ԵՄ-ին», հայտնում է Civil.ge-ն։

Նշելով, որ «թեկնածուի կարգավիճակը երկրին ոչ մի ֆինանսական կամ այլ նյութական արտոնություններ չի տալիս»՝ Իրակլի Կոբախիձեն հավելել է, որ «կարգավիճակ չստանալն այս փուլում մեզ մի քիչ հիասթափեցնում է»։

«Սակայն մենք հասկանում ենք, որ Վրաստանն, ի տարբերություն Ուկրաինայի և անգամ Մոլդովայի, այսօր անհրաժեշտ զոհողությունների չի գնացել՝ այդ կարգավիճակը ստանալու համար», - ասել է նա։

«Մենք հասկանում ենք, որ 14, առավելևս՝ 30 տարի առաջ [Վրաստանի] տված զոհերն ու թափած արյունը, 300 հազար բռնի տեղահանվածները, ցավոք, այսօր արդեն կորցրել են արդիականությունը մեր եվրոպացի գործնկերների համար», - հայտարարել է նա։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել