Արմեն Գրիգորյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել․ պաշտպան
11:04 - 18 հունիսի, 2022

Արմեն Գրիգորյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել․ պաշտպան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ  քննչական մարմինը հայտարարել է Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։

«Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսի։ Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր հիմնական պնդումները. Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ,  Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»։

Հիշեցնենք ՝ մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Մայիսի 18-ին Գրիգորյանը կալանավորվել էր։ 


Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել