Մենք՝ վրացիներս, կանգնած ենք միջազգային հանրության կողքին, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել չենք կարող. Ղարիբաշվիլի
 |tert.am|
12:43 - 21 հունիսի, 2022

Մենք՝ վրացիներս, կանգնած ենք միջազգային հանրության կողքին, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել չենք կարող. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանը չի կարողանա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ազգային շահերի և անվտանգության մարտահրավերների պատճառով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարում տնտեսական ֆորումի շրջանակում, գրում է sputnik-georgia.ru-ն։

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Միաժամանակ Վրաստանը հետևում է միջազգային պատժամիջոցների կանոններին։

«Մենք հստակ ասել ենք, որ մենք՝ վրացիներս, շատ բնական պատճառով չենք կարողանա ազգային տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Որովհետև մենք ունենք մեր ազգային շահերը, ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները։ Սա է մեր հիմնական շարժառիթը», - ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ, Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը միակ երկիրը չէ, որը հրաժարվել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել