Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը
11:02 - 23 հունիսի, 2022

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահետազորայինների հերթական վարժական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։

Ըստ որոշման նախագծի՝ հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինները։

Հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից կներգրավեն մինչև 134 միավոր տրանս­պորտային միջոց։

Վարժական հավաքները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, կնքված պայմանագրի համաձայն մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով:

Նշենք, որ այս տարվա ընթացքում սա պահեստազորայինների երրորդ վարժական հավաքն է․ նման հավաքներ կազմակերպվել են նաև ապրիլի 1-ից հունիսի 30-ը և ապրիլի 15-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածներում։

Իսկ անցած երկու այսպիսի վարժական հավաք է անցկացվել՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել