Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. դա բացառված է. Նիկոլ Փաշինյան
 |news.am|
11:52 - 23 հունիսի, 2022

Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. դա բացառված է. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Մենք ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունենք. մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետեւից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները չեն տրվում. «Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որեւէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի: Ընդհակառակը, մենք պետք է սեւ ու սպիտակ ցուցակներից բացի նաեւ պետք է ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին: Դեպքեր կան, որ հաղթում են մրցույթները, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն իրականացնում աշխատանքը»,-ասաց նա:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել