Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
 |hetq.am|
12:20 - 23 հունիսի, 2022

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով |hetq.am|

hetq.am: Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ. քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ անձի ներկայություն:

Սա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախագահությամբ ավագանու արտահերթ առաջին նիստն էր: Օրակարգում ընդգրկված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս հայտնի է իր քրեական անցյալով: Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի:

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն:

Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել