Հացահատիկի խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական մոտեցումը․ Պուտին
20:18 - 24 հունիսի, 2022

Հացահատիկի խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական մոտեցումը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ԲՐԻԿՍ պլյուս» գագաթնաժողովին տեսակապով ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդրի լուծման համար մի բան է պակասում՝ Կիևի կառուցողական դիրքորոշումը, գրում է «Կոմերսանտը»։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանն այդ երկրի տարածքից և պատրաստ է ապահովել հացահատիկով բեռնված նավերի ազատ ելքը դեպի միջազգային ջրեր, եթե, իհարկե, ուկրաինացի զինվորականներն ականազերծեն բեռնման նավահանգիստներն ու հարակից ջրային տարածքները», - ասել է Պուտինը։

«Ավելին՝ մենք ՄԱԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ համապատասխան ըմբռնում ունենք, սակայն նախկինի պես մի բան պակասում է՝ Կիևի ներկայիս իշխանությունների կառուցողական մոտեցումը», - հավելել է նա։

Ուկրաինան պատերազմի մեկնարկից առաջ հացահատիկն արտահանում էր սևծովյան նավահանգիստներով։ Այժմ դրանք արգելափակված են։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ խոսքը 6 մլն տոննա ցորենի և 7 մլն տոննա եգիպտացորենի մասին է։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել