«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է։
Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Լիանա Այվազյանի, 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունները։
Թեև, ըստ օրակարգի, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ԱԺ-ում պետք է ներկայացներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն նրա փոխարեն թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու Գագիկ Ջհանգիրյանը չի ներկայացնում թեկնածուների, Դավիթ Խաչատուրյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվում, Ջհանգիրյանի պարտականությունները ժամանակավորապես Դավիթ Խաչատուրյանն է իրականացնելու։
comment.count (0)