Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
19:34 - 27 հունիսի, 2022

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ինչպես  հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ–ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը:

Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը:

Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և առողջապահական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություններին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը պետք է դիտարկել Առողջապահության նախարարության մեկնարկած բարեփոխումների տրամաբանության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել