Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին։ Նա ընտրվեց 70 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Իսկ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ արտահերթ նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել էր այդ պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:
comment.count (0)