Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը
12:02 - 30 հունիսի, 2022

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարությունն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյան թեկնածությունը։ 

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին։

Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց նաև՝ ըստ Սահմանադրության ՍԴ 9 դատավորներից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։ Առաջադրումները հաջորդաբար կատարում են կառավարությունը, նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, ներկայումս էլ հերթը կառավարությանն է։ 

ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ առաջադրումը կատարելիս քննարկումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների հետ, հարցը նաև ՔՊ վարչությունում է քննարկվել․ «Կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը այս դեպքում տրամաբանական է»։

ՍԴ դատավորի ընտրությունը կայանալու է Ազգային ժողովում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել