Գործադիրը 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճն «իրատեսական է համարում»
 |azatutyun.am|
13:06 - 30 հունիսի, 2022

Գործադիրը 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճն «իրատեսական է համարում» |azatutyun.am|

azatutyun.am: 5 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 10,2 տոկոս, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական համարելով։

Վարչապետը, վկայակոչելով Վիճակագրական ծառայության տվյալները, նշեց, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշտ կազմել է 13 տոկոս՝ աճի հիմնական լոկոմոտիվ նշելով շինարարությունը (մայիսը մայիսի նկատմամբ 18,1 տոկոս):

«Ծառայությունների ոլորտի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30,2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի աճը կազմել է 8,2 տոկոս, արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33,7 տոկոսով», - ասաց վարչապետը։

Փաշինյանը խոսեց նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշներից՝ նշելով, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոսով և պահպանվել է գնաճային բարձր ֆոնը։

«Սա մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի, որովհետև 5 ամսվա տվյալներով, մեր տնտեսական ակտվության ցուցանիշը կազմում է 10,2 տոկոս, շինարարության ծավալի աճը՝ 11,4 տոկոս, ծառայությունների աճը՝ 24,9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 13,1 տոկոս, արտահանման աճը՝ 27,5 տոկոս։ Այս թվերը նաև որոշակիորեն արտահայտվում են մեր բյուջետային երամուտների հատվածում․ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 մլրդ դրամով, այսինքն՝ 47 մլրդ դրամ ավել գումար ենք հավաքագրել հարկային եկամուտների մասով քան կանխատեսել ենք», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունեն դեռ ստանալու մոտ10 մլրդից ավելի՝ վստահեցնելով, որ կիսամյակային պլանը 60 մլրդ դրամով կգերակատարեն։

Արդյունքում, ըստ Փաշինյանի, 2023-ի հունվարի 1-ից, մասնավորապես, կբարձրանան կենսաթոշակները, մայրության նպաստը, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից կդառնա 75 հազար դրամ։

«Ի հեճուկս բոլոր հոռետեսական գնահատականների՝ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական ենք համարում, որովհետև, ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,2 տոկս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է», - ասաց գործադիրի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել