ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները
19:22 - 01 հուլիսի, 2022

ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

 

Այսօր ՄԱԿ-ում փոխնախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք վերաբերում են և՛ ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների կառավարման համակարգին, և՛ հետվթարային խնամքի համակարգին։

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի կողմից սահմանած «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականության վերջնական նպատակին՝ մինչև 2050 թվականը ճանապարհներին զրո մահեր և լուրջ վնասվածքներ, և մինչև 2030 թվականը ճանապարհներին մահացությունների թիվը կրկնակի կրճատելու նոր միջանկյալ թիրախներին հասնելու համար:

Նախարարի տեղակալը նշել է ճանապարհային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին, որոնք նախատեսում են ստեղծել ճանապարհային անվտանգության կառավարման արդյունավետ համակարգ և ժամանակակից ինստիտուցիոնալ շրջանակ։

Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկվում են Ճանապարհային անվտանգության կայուն զարգացման ապահովման համար քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտության և կառավարությունների համակողմանի մոտեցումների, Ճանապարհային անվտանգության ապահովման համար՝ կայուն ներքին ներդրումների, ինչպես նաև  կարողությունների զարգացման և աջակցության նպատակով միջազգային ֆինանսավորման ապահովման հետ կապված հարցեր։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել