Շրի Լանկայում վառելիքի ճգնաժամ է․ երկիրը դադարեցնում է դրա մատակարարումը ոչ կենսական նշանակության ծառայություններին
20:48 - 03 հուլիսի, 2022

Շրի Լանկայում վառելիքի ճգնաժամ է․ երկիրը դադարեցնում է դրա մատակարարումը ոչ կենսական նշանակության ծառայություններին

Երեքշաբթի օրվանից Շրի Լանկան կփակի քաղաքային դպրոցները և թույլ կտա վառելիք մատակարարել միայն կենսական նշանակության ծառայություններին, ինչպիսիք են առողջապահությունը, գնացքները և ավտոբուսները՝ երկու շաբաթվա ընթացքում փորձելով լուծել վառելիքի խիստ պակասը: Այս մասին գրում է Reuters-ը։

Երկիրը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, քանի որ արտարժույթի պահուստները հասել են պատմական նվազագույնի, իսկ 22 միլիոնանոց կղզին դժվարանում է վճարել սննդամթերքի, դեղորայքի և, ամենակարևորը, վառելիքի ներմուծման համար:

Հնդկական օվկիանոսի երկրների ամենաեկամտաբեր արդյունաբերություններում, ինչպիսին է, օրինակ, հագուստի արտադրությունը, վառելիքի պաշարը կարող է բավարարել 1 շաբաթից մինչև 10 օր: Reuters-ի գնահատմամբ, ըստ Շրի Լանկայում վառելիքի կանոնավոր պահանջարկի, երկրի ընթացիկ պաշարները կսպառվեն ընդամենը մեկ շաբաթից։

Շրի Լանկան երեքշաբթիից մինչև հուլիսի 10-ը վառելիք կմատակարարի գնացքներին և ավտոբուսներին, բժշկական ծառայություններին և սնունդ փոխադրող մեքենաներին։ Այս մասին լրագրողներին ասել է երկրի կառավարության խոսնակ Բանդուլա Գունվարդենան:

Նրա խոսքով փակ կլինեն քաղաքային բնակավայրերի դպրոցները, կսահմանափակվի նաև միջքաղաքային ավտոբուսների սպասարկումը, խրախուսելի է տնից աշխատելը. «Շրի Լանկան իր պատմության ընթացքում երբեք չի բախվել նման ծանր տնտեսական ճգնաժամի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել