Արցախում ՀԷԿ-ի տնօրենը պետբյուջե չի վճարել ավելի քան 116 մլն դրամ հարկ. նա մասնակի փոխհատուցել է վնասը
12:58 - 05 հուլիսի, 2022

Արցախում ՀԷԿ-ի տնօրենը պետբյուջե չի վճարել ավելի քան 116 մլն դրամ հարկ. նա մասնակի փոխհատուցել է վնասը

Արցախում ՀԷԿ-ի տնօրենը պետական բյուջե չի վճարել 116 մլն դրամ հարկ. տնօրենը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ, նա մասնակի փոխհատուցել է վնասը:

Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը՝ մանրամասնելով.

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում ՀԷԿ-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ. Գ-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 (116 միլիոն 29 հազար 5 հարյուր) դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս: 

Ընկերության տնօրեն Լ. Գ-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար:

Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26.000.000 (26 միլիոն)դրամ գումար:

20.06.2022թ. քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել