tert.am: Հավաքվել ենք՝ հասկանալու՝ ինչ է որոշվել, մեր գործը ուղարկվե՞լ է ԱԱԾ, թե ոչ։ Այս մասին Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։
«Ամսից ավելի է՝ մեր գործը Քննչական կոմիտեում է, և ոչ մի շարժ չկա։ Անցած հանդիպման ժամանակ Արգիշտի Քյարամյանը «փափուկ բարձ» դրեց մեր գլխի տակ, բացի այդ ինքը «բեսետկայի» ջահելի տպավորություն թողեց մեզ վրա, դրա համար մենք չենք ուզում, որ գործը քննվի Քննչական կոմիտեում։ Թող տեղափոխվի ԱԱԾ, վերջապես այդ կառույցը ծառայում է հայրենիքին։ Ավելո՞րդ էին մեր երեխաները, որ տարան դավաճանեցին, կոտորեցին։ Բացահայտ է, թե ով է դավաճան թուրքը՝ իր հայտնի հայտարարությամբ և այսօր ոչ մի բան չկա։ Եթե ես իմանայի իմ տղան կռվել է և զոհվել հանուն հայրենիքի, կհասկանայի, կլռեի, բայց ես գիտեմ, որ իմ տղային դավաճանել ու թիկունքից խփել, լռելն անիմաստ է»,- ասաց նա։
Ծնողները նշեցին, որ Դատախազությունում տեղյակ են իրենց ակցիայի մասին և քիչ հետո կտեղեկացնեն՝ ինչ ֆորմատով են հանդիպելու իրենց հետ։
comment.count (0)