Նախատեսվում է մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ
12:34 - 06 հուլիսի, 2022

Նախատեսվում է մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

Մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ասաց Արդարդատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը ներկայացնելիս։

Փոխնախարարը պարզաբանեց, որ վարույթ կարող է հարուցվել նաև ՄԻԵԴ-ի այն վճիռներով, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը։

«Ընդ որում, մինչև այս փոփոխությունը ուժի մեջ մտնելը դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող, մասնավորապես այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել