Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը
14:49 - 06 հուլիսի, 2022

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով օրենքում  նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։

 Այնուհետ Պապիկյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները․

•  ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ  կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև Զինված ուժերի գործունեության ուղղությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման։ 

•  Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ոլորտում իրավաությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ։ 

•  Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ։ Խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորություների շրջանակը՝ այդ առումով Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։ 

•  ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։ 

•  Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու դեպքում Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել