Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց  «Զինվորական ծառայության» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտնել էր, որ  օրինագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։

Նա մանրամասնել էր, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, իսկ գնման գործընթացի մեկնարկը կտրվի 2023 թ․-ից։

Նախագիծը ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով