ՀՀ մի շարք բնակավայրերում հուլիսի 15-20-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +42 աստիճանի
15:08 - 15 հուլիսի, 2022

ՀՀ մի շարք բնակավայրերում հուլիսի 15-20-ը օդի ջերմաստիճանը կհասնի +39-ից +42 աստիճանի

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մարզերում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին, 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել