Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիեւ

 |armenpress.am|
12:35 - 20 հուլիսի, 2022

Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիեւ |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել է Puls 24 հեռուստաալիքը։ 

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել