armenpress.am: Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են: «Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:
«Նշվել է կայարաններից մեկում ռումբ է տեղադրված, ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները դուրս են բերվել»,- ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն՝ ավելացնելով, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:
ԱԻՆ-ից դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
comment.count (0)