Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի գործում․ մեքենայավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
08:59 - 27 հուլիսի, 2022

Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի գործում․ մեքենայավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։ 

Նշվում է, որ Մետրոպոլիտենի մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ, ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել