ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
12:44 - 31 հուլիսի, 2022

ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ իբր ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ։  

Նշենք, որ ադրբեջանական կողմը այսօր տեղեկություն էր տարածել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած կրակոցների վերաբերյալ, որոնք հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել