Lufthansa-ի օդաչուները մտադիր են գործադուլ անել |news.am|
19:50 - 31 հուլիսի, 2022

Lufthansa-ի օդաչուները մտադիր են գործադուլ անել |news.am|

news.am: Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները քվեարկել են հնարավոր գործադուլի օգտին։ Այս մասին հայտարարել է արհմիությունը՝ ասելով, որ գործադուլից դեռևս հնարավոր է խուսափել՝ քայլն անվանելով վարձատրության դեպքում «հստակ ազդանշան», հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Արհմիությունը պահանջում է այս տարի աշխատավարձի 5,5 տոկոսով բարձրացում իրականացնել և հաջորդ տարվանից գնաճի ավտոմատ ճշգրտում իրականացնել: Միությունը պնդում է, որ Lufthansa-ն բանակցությունների վեց փուլերում դեռևս ընդունելի առաջարկ չի արել:

Միությունը հայտնել է, որ քվեարկությանը մասնակցած օդաչուների 97,6 տոկոսը հավանություն է տվել իր կոչին: Արհմիության հայտարարության մեջ ասվում է, որ քվեարկությունը պայման չէ գործադուլի հանգեցնի, սակայն դա հստակ ազդանշան է Lufthansa-ին, որ անձնակազմի կարիքներին պետք է լուրջ վերաբերվել:

Վեճը ծագել է Գերմանիայում Lufthansa-ի ցամաքային անձնակազմը ներկայացնող արհմիության հետ առանձին բախման ֆոնին: Չորեքշաբթի օրը մեկօրյա գործադուլը՝ որպես այս դիմակայության մաս, հանգեցրել է ավելի քան 1000 չվերթի չեղարկման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել