Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում
12:05 - 01 օգոստոսի, 2022

Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում

ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։

Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակած ծրագրերը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը՝ իբրև վերապատրաստող կազմակերպություն:

Կից՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովող ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը և դրա ուսումնաթեմատիկ պլանը երաշխավորելու մասին» թիվ 1387-Ա/2 և 2022 թվականի մայիսի 31-ի ««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը որպես մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ տրամադրող կրթական ծրագրով դասընթաց իրականացնող կազմակերպություն երաշխավորելու մասին» թիվ 1039-Ա/2 հրամանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել