Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում |1lurer.am|
14:02 - 01 օգոստոսի, 2022

Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Սինգապուր այցի ընթացքում կհանդիպի նախագահ Հալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյեն Լունի հետ:

Փելոսին հայտնել է, որ ասիական շրջագայության ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նաև Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Թայվանն այդ ցանկում չի հիշատակվել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փելոսին ծրագրել է օգոստոսին այցելել Թայվան, սակայն հրաժարվել է այդ մտքից կորոնավիրուսի պատճառով։ Պեկինը զգուշացրել էր, որ նրա հնարավոր այցը կղզի անհետևանք չի մնա՝ Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել