Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, Արցախում Անվտանգության խորհրդի նիստին ասել է պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ` Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին, մարդկային ու դիրքային կորուստներ չկան:
Նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած ընդլայնած նիստին, որին նաև ԱԺ քաղաքական ուժերն են մասնակցել, քննարկվել է նաև Արցախը Հայաստանին կապող միջանցքին առնչվող հարցը:
Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմը, ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:
«Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը», - ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)