ՀՀ ԱԻՆ-ը մի շարք կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգ է ստացել
20:09 - 02 օգոստոսի, 2022

ՀՀ ԱԻՆ-ը մի շարք կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգ է ստացել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Ըստ աղբյուրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել