«Զվարթնոց» օդանավակայանում և Երևանի քաղաքապետարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել
22:56 - 02 օգոստոսի, 2022

«Զվարթնոց» օդանավակայանում և Երևանի քաղաքապետարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանի և Երևանի քաղաքապետարանի տեղազննման աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է․ իրականացվում են տեղազննման աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել