Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար
 |azatutyun.am|
14:47 - 04 օգոստոսի, 2022

Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Հարավային Կորեայի Ազգային վեհաժողովի նախագահ Կիմ Ջին Պյոյի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն ամեն բան կանի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու և Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար:

Երկու խոսնակների հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որով նրանք մտահոգություն են հայտնել Հյուսիային Կորեայում միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և դրանից բխող սպառնալիքի կապակցությամբ:

Նենսի Փելոսին այսօր ավելի ուշ կայցելի Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող «Համատեղ անվտանգության տարածք» անվամբ խիստ ամրացված գոտի, որտեղ միաժամանակ պարեկություն են իրականացնում մի կողմից ամերիկա-հարավկորեական և մյուս կողմից՝ հյուսիսկորեական ստորաբաժանումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել