azatutyun.am: Երկրորդ օրն է շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև` խախտելով ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը։
Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։
Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց ավիահարվածից։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ ուրբաթ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։
Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ Իսրայելի հարվածներից 9 մարդ է զոհվել, ևս 79-ը վիրավորվել են։ Գազայի հատվածից մոտավորապես 160 հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։ Հրթիռների մեծ մասը Իսրայելի հակաօդային պաշտպանությունը օդում ոչնչացրել է, իսկ մյուսների պայթյունների հետևանքով մի քանի իսրայելցի թեթև վնասվածքներ են ստացել։
ՄԱԿ-ը, Եգիպտոսը, Քաթարը փորձում են միջնորդել բռնությունները դադարեցնելու համար։
comment.count (0)