Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից
 |factor.am|
13:56 - 08 օգոստոսի, 2022

Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից |factor.am|

factor.am: Ռուս-վրացական պատերազմից 14 տարի անց Մոսկվան շարունակում է ընդլայնել անօրինական վերահսկողությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«14 տարվա օկուպացիայից հետո Ռուսաստանը չի կատարում ԵՄ միջնորդությամբ ստորագրված 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագիրը, ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունն օկուպացված շրջաններում, շարունակում է դրանց ռազմականացման գործընթացը, ակտիվորեն քայլեր է ձեռնարկում դրանց փաստացի բռնակցման ուղղությամբ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նախարարությունը մատնանշում է փշալարեր անցկացնելը, սահմանազատման գծի երկայնքով այլ պատնեշների տեղադրումը, անօրինական ձերբակալություններն ու առևանգումները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և վրաց բնակչության նկատմամբ էթնիկ խտրականությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում:

«Ռուսաստանը խաթարում է անվտանգությունը, մարդու իրավունքները և հումանիտար իրավիճակը տեղում ու փորձում է մեկուսացնել օկուպացված տարածքներում ապրող մարդկանց Վրաստանի մնացյալ տարածքից և միջազգային հանրությունից»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել