Վերջին օրերին Արցախում  վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից
 |azatutyun.am|
17:25 - 08 օգոստոսի, 2022

Վերջին օրերին Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում շփման գծում լարվածության հետևանքով վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, այս մասին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով՝ մյուս զինծառայողները շարունակում են բուժումը բժշկական հաստատություններում:

Ըստ Թորոսյանի, 10 վիրավոր բուժումը ստանում է Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը։

«Վերջինիս առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև, ապաքինվում են», - ասաց ռազմական գերատեսչության մամուլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել