ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել. Պենտագոն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք:

Նոր փաթեթը հաշվի առնելով՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 9,8 մլրդ դոլար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով