Մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ «Արդարություն» կուսակցություն
13:50 - 09 օգոստոսի, 2022

Մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը եւ կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված եւ հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման եւ կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը։

Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական եւ հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը, մեծացնում է ճնշումը եւ Հայաստանի, եւ Արցախի նկատմամբ, եւ փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսումն իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու եւ համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝  Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով  փրկել սեփական կյանքը: 

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը եւ կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված եւ հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման եւ կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ ընդունվել եւ ընթացք է ստացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, եւ մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել