Եվրահանձնաժողովը ՌԴ-ից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի ներմուծման տուրքեր է սահմանում

 |factor.am|
15:50 - 12 օգոստոսի, 2022

Եվրահանձնաժողովը ՌԴ-ից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի ներմուծման տուրքեր է սահմանում |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը, ավարտելով հակադեմփինգային հետաքննությունը, որն ընդգրկում էր 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի մատակարարումների համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթերում, գրում է Ինտերֆաքսը։

Հետաքննությունը կատարվել է Պողպատի արդյունաբերության եվրոպական ասոցիացիայի (Eurofer) պահանջով։ Քննության առարկան եղել է ցինկապատ, մագնեզիումի, ալյումինե թաղանթներով պողպատե գլանվածքը։

Տրանսֆորմատորային պողպատը և արագընթաց պողպատը չեն ներառվել հետաքննության մեջ։ «Մագնիտագորսկի մետալուգիական կոմբինատի» մետաղի տուրքը կազմում է 36,6 տոկոս, «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» համար՝ 10,3 տոկոս, «Սևերստալի» համար՝ 31,3 տոկոս, մյուս կոմբինատների համար՝ 37,4 տոկոս։

MMK-ի (MMK Metalurji) համար մաքսատուրքը կազմում է 10,5 տոկոս, թուրք մյուս պողպատ արտադրողների համար՝ 2,4-ից մինչև 11 տոկոս։

Չժանգոտվող պողպատի ներմուծումը Ռուսաստանից և Թուրքիայից ավելի քան հնգապատկվել է՝ 2017 թվականի 196,643 տոննայից հասնելով ավելի քան 1 մլն տոննայի։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել