Ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ խախտողները կտուգանվեն |hetq.am|
10:43 - 13 օգոստոսի, 2022

Ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ խախտողները կտուգանվեն |hetq.am|

hetq.am: Վերջին ամիսների ընթացքում Երևանում ինքնագլորների երթևեկությունից քաղաքացիների բողոքները շատացել են։ Հետիոտնները և վարորդները դժգոհում են ինքնագլորների երթևեկության չկարգավորման հետևանքով առաջացող անհարմարություններից, և այդ պատճառով ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նպատակ ունեն կարգավորել ինքնագլորների (և ոչ միայն) երթևեկությունը։

Նախագծով  մասնավորապես առաջարկվում է ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) այդ վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ) «ա» և «բ» կետերով նշված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով։

Էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կարգելվի։ 

Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները խախտողներին ոստիկանությունը կտուգանի 5000 դրամով։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել