ԱՄՆ-ում հարձակվել են հայտնի գրող Սալման Ռուշդիի վրա. գրողը միացվել է արհեստական շնչառության ապարատին |hetq.am|
14:13 - 13 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ում հարձակվել են հայտնի գրող Սալման Ռուշդիի վրա. գրողը միացվել է արհեստական շնչառության ապարատին |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել հայտնի գրող Սալման Ռուշդին։ Ամենայն հավանականությամբ, նա կզրկվի աչքից։ Հարձակում իրականացրած անձի մոտիվների մասին դեռևս չի նշվում, սակայն Ռուշդիի նկատմամբ դեռևս գործում է ֆաթվա՝ մահվան դատավճիռ, որն արձակվել է Իրանի նախկին հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խոմեյնիի կողմից։

«Լուրերը վատն են։ Սալմանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի մեկ աչքը։ Վնասված են ձեռքի նյարդերը։ Դանակի հարվածի հետևանքով վնասվել է լյարդը»,- BBC-ն մեջբերել է գրողի գործակալի՝ Էնդրյու Ուայլիի գրավոր հայտարարությունը։ Գործակալի խոսքով՝ Ռուշդիին միացրել են արհեստական շնչառության ապարատին։

Ինչպես փոխանցում են արևմտյան գործակալությունները, Ռուշդին պատրաստվում էր դասախոսությամբ հանդես գալ Նյու Յորք նահանգի արևմուտքում գտնվող Չոտոկուա տեղանքի հանրային կազմակերպություններից մեկում։ Նրան անունն արդեն հայտարարել էին, երբ բեմի վրա է ցատկել մի մարդ և հարձակվել գրողի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ հարձակումը գործած անձը դիմակով է եղել և Ռուշդիին հասցրել է դանակի մի քանի հարված, որից հետո գրողն ընկել է, իսկ նրան սրահից օգնության են շտապել մի քանի մարդիկ, որոնք նաև օգնել են բռնելու հարձակվողին։

Հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Ոստիկանությունը հայտնել էր, որ նա Նյու Ջերսի նահանգի 24-ամյա բնակիչ Հադի Մատարն է։ Ինչպես պնդում է ոստիկանությունը, Մատարի գործողությունների մոտիվը մինչ այս պահը հայտնի չէ։

Շարունակությունը՝ hetq.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել