Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ զոհեր և տուժածներ կան․ թարմացվող
20:02 - 17 օգոստոսի, 2022

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ զոհեր և տուժածներ կան․ թարմացվող

17․08․2022

 

19։30- Օգոստոսի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ԱԻՆ]

17։10- Ըստ ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի՝ որոնողափրկարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև շենքի ներսում՝ քաղաքացուն գտնելու համար․ «Հիմա աշխատանքները իրականացվում են ՝շենքի դրսում, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, ինքը պետք է դրսում լինի, բայց եթե չհաջողվի գտնել, նաև շենքի ներսում՝ առաջին հարկի տարածքում, որը իրենից բավական մեծ վտանգ է ներկայացնում, բայց մենք պետք է գնանք»։

16։30-  «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով այս պահին հարցաքննվել են մոտ 50 քաղաքացիներ, այդ թվում՝ տուժողներ, տաղավարների սեփականատերեր։ Առևտրի կենտրոնի սեփականատերն առայժմ չի հարցաքննվել։ [ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյան]

15։50- Քննչական կոմիտեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, սակայն դեռևս չեն օգտագործել, հորդորում է չօգտագործել և ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական որևէ հետևանք: [ՀՀ ՔԿ]

13։30- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 5 քաղաքացի: [ՀՀ ԱԻՆ]

10։30- 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ, եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա ունենք մեկ անհետ կորած քաղաքացի։

09։30- Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

16․08․2022

21։20- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց: [ԱՀ նախագահի աշխատակազմ]

20։45-ՌԴ քաղաքացուն, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել, պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով` անհայտ կորածներից մեկ անձ պակասեց: Փաստացի ունենք 2 անհետ կորած։ Ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած:  Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, մոտ 4 տոննա պայթուցիկ է եղել։ [ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան]

19։45- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է։ Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն։ Քննության առարկա են բոլոր վարկածները։Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք։ Հարցաքննվելու են նաև Սուրմալու տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցներ։ [Գլխավոր դատախազություն]

19։20- Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ-ում  2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ կհայտարարվի սուգ։ [ՀՀ կառավարություն]

17։40- «Սուրմալու»-ի տարածքում 14։38-ին հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ [ՀՀ ԱԻՆ]

17։20- Անհետ կորած քաղաքացիները 3-ն են։ Զոհված 16 քաղաքացիներից 15-ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ խոսնակի տեղեկացմամբ՝ նույնականացված վերջին անձի անունը անհետ կորածների ցանկում էր։

16։20- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում, այսօր միայն հերքել է տեսչական մարմնի հայտարարությունը՝ արագ անջատելով հեռախոսը․ «Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», - ասաց Մադաթովան։ Հիշեցնենք, որ տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հայտարարել էր, որ «Սուրմալու»-ում 2021-ի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել։

15։50-  Անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը․ ՀՀ-ում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ քաղաքացիներից մյուսը հայտնել է, որ «Սուրմալու»-ի տարածքում չի եղել։ [ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]

15:00- «Սուրմալու»-ի տարածքում կա 6 անհետ կորած: [ԱԻՆ]

13:10- Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում․ նա կապ է հաստատել հարազատների հետ։ [ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]

12:50-  Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա անհետ կորած 8, մահացած 16 քաղաքացի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ԱԻՆ խոսնակ]

11։40- Մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է։ 13-ի ցանկում են նաև հղի կինը և երեխան։ Այս պահին անհետ կորածների թիվը 10 է։ [ԱԻՆ խոսնակ]

10։10-  Ժամը 10:00-ի դրությամբ մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը։ Անհետ կորած քաղաքացիները 17-ն են։ [ԱԻՆ խոսնակ]

10։00- Անհետ կորած են համարվում 17 քաղաքացիներ․

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

16․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

17․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․):

08։20-  Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են։ [ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]

07։40- Ամբողջ գիշեր ոչ մի վայրկյան  դադար աշխատանքով փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: [ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան]

01։15-Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս երկու մարմին։ Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 10-ն են։ [ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան]

00։30- Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։ Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18: [ԱԻՆ խոսնակ]

15․08․2022

23։15- Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստնյան]

22:25- ԱԻՆ թարմացված տվյալներով այս պահին կա 23 անհետ կորած։ Ավելացվել է ևս մեկ քաղաքացու տվյալներ՝ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

22:10- Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։ Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։ Գործընկերներիս և լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց և պաշտոնական հաստատում ստանալուց հետո։ Աշխատանքները շարունակվում են առանց դադարի։ [ԱԻՆ խոսնակ]

21:42- 21:00-ի դրությամբ որևէ քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի։ [ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան] |armenpress.am|

20:50- Տեղեկություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել։ [ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան]

20:40- Փրկարարները Սուրմալու առևտրի կենտրոնի փլատակներում ողջ մնացած մարդու են հայտնաբերել։ [Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյան]

19։50- Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է։ Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ։ Քննարկվում է պայթյունի հետևանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը․ կա փլվելու վտանգ: [ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան]

19։30- Ըստ ԱԻՆ թարմացված տվյալների՝ որոնվում է 22 քաղաքացի։ Ցուցակում ավելացվել է Իրանի ևս մեկ քաղաքացու անուն, ընհանուր առմամբ որոնվում է Իրանի Հանրապետության 6 քաղաքացի։

19:10- Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ԱԻՆ մամուլի խոսնակ]

18։55- ԱԻՆ թարմացված տվյալներով անհետ կորածների թիվը 21 է։ Որոնվում է Իրանի ևս մեկ քաղաքացի՝ Մոնիրե Նադերին (ԻԻՀ քաղաքացի)։ Ընդհանուր առմամբ որոնվում է Իրանի Հանրապետության 5 քաղաքացի։

18։40- Վերջին տվյալներով կա 20 անհետ կորած։ ԱԻՆ-ի ներկայացրած վերջին տվյալներով որոնվում են Իրանի երեք քաղաքացի՝ Վանյան Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․), Էդրաս Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․), Քիումա Սաքի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․)։

18։35 - «Շենգավիթ վարչական շրջանում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³: Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ։ [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

18։ 10- Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ այս դժվարին պահին մեր մտքերն ու աղոթքները բարեկամ Հայաստանի ժողովրդի հետ են։ [Հայաստանում Լիբանանի դեսպանություն]

17:25- Վերջին տվյալներով կա 17 անհետ կորած, որոնցից մեկն էլ ՌԴ քաղաքացի է՝ Լյուբա Գլեբովան (ծնված 1959 թ․)։ ԱԻՆ-ի հրապարակած վերջին տվյալներով 19 անհետ կորած կար։ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանեց, որ 3 քաղաքացիներ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ ու տեղեկացրել, որ պայթյունի հետ կապ չունեն։

15:30- Ինչքան ժամանակը երկարեց, այդքան մարդկանց ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյանում է: Շինության փլուզման վտանգ կա. երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան կախված, դրանք պետք է հեռացնենք, նոր կարողանանք փրկարարական աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից, տրակտորի աշխատելուց հնարավոր է դիեր վնասվեն: Փորձում ենք խուսափել նման դեպքերից։ [Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյան] 

15:20- Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է մեկով․ այս պահի դրությամբ կա անհետ կորած 19 անձ։ «911 դարձյալ ահազանգ է ստացվել քաղաքացիներից մեկի կողմից, որ իր ընտանիքի անդամին չեն գտնում։ Ենթադրաբար գտնվում է այս տարածքում»,- ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

14:52- ԱԻ Նախարար Արմեն Փամբուխչյանը բացառեց այն տեսակետը, թե տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն կարող է լինել․ «Պայթյունի տեսանյութը տեսնելով՝ պարզ է դառնում, որ խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում և պայթյուն, այսինքն՝ ներսում ինչ-որ մի չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել։ Սա, ըստ ԱԻՆ-ի, 99%-անոց ճշմարտություն է»։

14:30- 18 անհետ կորածի մասին ինֆորմացիա կա, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է։

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Վանիկ Կարապետյան
16․ Նարինե Կարապետյան
17․ Վալոդ Կարապետյան
18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)։ [ՀՀ ԱԻՆ]

13։38- Պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: [ՀՀ ԱՆ]

13։20- «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը ասաց, որ ԱԻՆ աշխատանքից դժգոհ է․ «Եղբորս երեխեքը, հղի կին, փլատակների տակն են։ Առավոտվա 07։00-ից ձեռքով քար ենք կրում, ժամը յոթից խնդրում ենք տեխնիկա, գալիս է 11։00-ին։ Երեկվանից էս կողմի վրա մեկ «կռան» է եղել»։ ԱԻ նախարարն ավելի ուշ անդրադարձավ դժգոհություններին՝ նշելով․ «Այս հատվածը, որ մենք երրորդ և չորրորդ կետ ենք կոչում, ամբողջությամբ փակված էր։ Առավոտյան 06:50 ես այստեղ եմ եղել, և ամբողջությամբ բաց է եղել, այսինքն՝ եթե չիրականացվեին աշխատանքներ, չէր կարող բացվել ընդհանրապես։ Տեխնիկայի մասով․ մենք կատարել ենք հերթափոխ, նաև մարդկային հերթափոխ ենք իրականացրել, որպեսզի կարողանանք ուժերը խնայել և այսօր առավոտյան թարմ ուժերով մասնակցել։ Ոչ մի րոպե աշխատանքները չեն դադարել, ոչ մի վայրկյան չեն դադարել»։

12։50- ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ պայթյունի դեպքի առիթով գործադիրն օպերատիվ շտաբ չի ստեղծել, սակայն գործում է փրկարարական շտաբ, որը ստեղծվում է հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ։ Նրա խոսքով առողջապահության նախարարությունը ամբողջությամբ ներգրավված է, ՏԿԵ նախարարը տեղում է եղել իր անձնակազմով, նաև տրամադրել են մի շարք տեխնիկաներ․ «Այս ամբողջի հանրագումարը ստացվում է, որ գործում է կառավարության կողմից շտաբ, սակայն յուրաքանչյուր գերատեսչություն, համագործակցելով, իր կարիքները գնահատելով, միմյանց հետ կարողանում են կառավարել»։

12։37- ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․

11։45- Պարզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից մահացածներից ևս մեկի անունը. նա 62–ամյա Վարդան Քոչարյանն է։ Նշենք, որ նրա անունը անհետ կորածների ցանկում էր։

10։33- Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը անդրադարձավ հարցին, թե ինչի չի հրդեհը չի մարում․ «Սա ոչ ստանդարտ հրդեհ է, որովհետև գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որ մինչև վերջին փլատակի տակ չարվեն հրդեհաշիջման աշխատանքներ, չենք կարող խոսել հրդեհի մարման մասին։ Անգամ առավոտյան դեռ ճայթյուններ կային․ այդ բարդությամբ է պայմանավորված, և մենք չենք կարող ստանդարտ կամ տեսանելի նյութերի հետ կապված հրդեհի պարագայում խոսել նույնի մասին։ Հիմա բացառապես այլ իրավիճակ է։

10։12- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։ Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: [ՀՀ ԱՆ]

09:12- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ՝ օգոստոսի 14-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

08:39- Քիչ առաջ փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի. ունենք 6 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան]

07:33- Պարզվել է զոհված ևս մեկ անձի ինքնություն. նա Գայանե Ավետիսյանն է։ 5 զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։ [ՀՀ ԱԻՆ]

07։11- Փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս 2 դի։ Այս պահի դրությամբ ունենք 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։ [ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյան

00։31- Զոհված 3-րդ անձի ինքնությունը պարզվել է. նա Ջեմա Նազարյանն է (1960թ.)։ Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։ [ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]

00։24- Անհետ կորած համարվող 25 քաղաքացիներից 6-ը ողջ են գտնվել։ [ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]

 

14.08.2022թ.

23:58- Անհետ կորածների թիվն այս պահին 19 է։ [ՀՀ ԱԻՆ]

23։11- Զոհված երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։ Նշենք, որ այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով երեք զոհ կա։ [ԱԻՆ]

23։00- ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան,ծնված 1981թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան 
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան 
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Գայանե Ավետիսյան 1965 թ․
10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
13․ Վանիկ Ամիրխանյան
14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․
15․ Անահիտ Խալաթյան
16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981թ․
17․ Աննա Տատինյան 
18․ Սվետլանա Տատինյան
19․ Անդրանիկ Գալոյան
20․ Արմեն Թորոսյան
21․ Անահիտ Երվանդի
22․ Արամ Հարությունյան
23․ Մարատ Շահբազյան 
24․ Կարեն Շահբազյան 
25․ Օֆելյա Մկրտումյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։ [ԱԻՆ]

22։53- ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց․

  • «Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու։
  • Փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:
  • Զոհված քաղաքացիներից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝ մինչև 50 և մինչև 40 տարեկան։ |tert.am|

22:51- Պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն։

22:50- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։ [Գոռ Աբրահամյան]

22։25- Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: [ՀՀ ԱՆ]

22։16- Հարցին, թե արդյո՞ք մայրաքաղաքում տարածված թանձր ծուխը վտանգավոր չէ, ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ, մտահոգվելու և տագնապի մեջ հայտնվելու կարիք չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, որոնողական աշխատանքները շարունակվում են»։

22։13- ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը բավականին լավ է, քիչ անց կրկին կլինի դեպքի վայրում: Ավելի վաղ ԱԻՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Փամբուխչյանի ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է։

21։48- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: [ՀՀ ԱՆ]

20։49- 20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: |tert.am|

20։25- Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը նշել է, որ, ենթադրաբար, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել․ «Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ, խորքում կրակը չի մարել, և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին»։

19։55- Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: [ՀՀ ԱՆ]

19։44- Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկու է: [ՀՀ ԱՆ]

19։34- Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: [ՀՀ ԱՆ]

19։27- Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց

  • առևտրի կենտրոնի հրդեհը դեռևս ամբողջությամբ մարված չէ, սակայն կառավարելի է,
  • մեկուսացում չի տրվել, քանի որ անընդհատ շարունակվում են փոքր պայթյունները, բայց կատարվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի կառավարել,
  • դեռևս փլուզման վտանգ կա, որովհետև շենքի սյուներն ամբողջությամբ դեֆորմացվել են: |azatutyun.am|

19։15- Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի։ [ՀՀ ԱԻՆ]

18։45- 2021 թ․ մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում է իրականացվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, և հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ: Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ խախտումները վերացնելու կարգադրագրեր են տրվել ընկերության տնօրինությանը, ու վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց։

18։30- Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: 56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: [ՀՀ ԱՆ]

18։27- «Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արել: Այս մասին հայտնել է տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը: Նրա խոսքով նախորդ հրդեհը բռնկվել էր ստուգման ակտից օրեր անց, և դրանից հետո, ըստ գրաֆիկի և ծանրաբեռնվածության, վերստուգումը դեռ չէր հասել «Սուրմալու»-ին։ |azatutyun.am|

17։15 - Պայթյունից տուժած 5-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեխափոխվել է հիվանդասենյակ, տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը: Նախարարությունը հայտնում է նաև՝ ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: [Առողջապահության նախարարություն]

16։30- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 անչափահասներ տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ։ Նրանք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել: Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: [ՀՀ ԱՆ]

16։15- Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։ [ԱԻՆ]

16։00 - Հիմա մարդկանց հեռու պահելու խնդիրն է։ Դեռ վառվում է, և տակն ամենայն հավանականությամբ դեռ պայթուցիկ նյութեր կան։ Տակը մարդիկ մնացած կլինեն. հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը։Հիմա անընդհատ մարդիկ են դուրս բերում Ոստիկանությունը և Շտապ օգնության աշխատակիցները։ [ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գնացել է պայթյունի վայր]

15։56- Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: 
Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը: [Առողջապահության նախարարություն]

15։40- Քաղաքաշինության ,հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվավա պայթած պահեստը ' վերջերս տուգվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել։ [Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյան]

15։35- Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում։ [Առողջապահության նախարարություն]

15:30- Մեկ քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ մահացած, 8 -ը՝ միջին ծանրության: 14 հոգի տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 5-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Ըստ ԱԻՆ-ի՝ առևտրի կենտրոնի շենքն աբողջությամբ այրվում է, կրակը դեռ չի հաջողվում մարել: |azatutyun.am|

15:15- 14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: [Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյան] |news.am|

14։45- Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա 1 զոհ և 20 տուժած։ [ՀՀ ԱԻՆ]

14։40- Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։ [Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյան]

14։30- Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։

Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատություն ռադիոկայանին» փոխանցեց, որ նախնական տվյալներով՝ 7 հոգու տեղափոխվել է տարբեր հիվանդնոցեր: Ըստ շտապօգնության՝ տուժածների թիվը կարող է ավելանալ:

13։30- Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարականևս չորս մարտական հաշվարկ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել