Աշխատանքներ են տարվում այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի համար․ ԱԻՆ փոխնախարար
13:58 - 16 օգոստոսի, 2022

Աշխատանքներ են տարվում այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի համար․ ԱԻՆ փոխնախարար

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աշխատանք է տարվում այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի համար։

«Կան մարդիկ, ովքեր պատասխանատու են տարածքի համար, նրանց հետ հիմա էլ աշխատանք տարվում է, որպեսզի հասկանանք շինության նախագիծը, ինչ հավելյալ տվյալներ կարող են տրամադրվել, որոնք հիմա կօգնեն որոնողափրկարարական աշխատանքներին»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ տվյալ անձիք պատասխանատվության ենթարկվել են, թե ոչ։

Համբարյանը ասաց նաև, որ ինտենսիվ ախատանքներ են տարվում, և այս տեմպերով շատ արագ առաջ են ընթանում։ «Ամբողջ տեղեկատվությունը մշակվում է և ճշգրտվում է, որպեսզի հասկանանք՝ որ հատվածում ինչի հետ ենք գործ ունեցել կամ ինչի հետ գործ ունենք։ Մատնանշվում են որոշակի տեղեր, որտեղ եղել են այդ կուտակումները, շենքի մեջտեղում է եղել, որը հենց փլուզման էպիկենտրոնն է եղել»։

Փոխնախարարն ասաց, որ 16 զոհերից 14-ի ինքնությունը պարզվել է։

Համբարյանը նաև նշեց, որ այս պահին որոնողափրկարարական աշխատանքներում կամավորներ ներգրավված չեն, միայն մասնագիտական խմբեր են աշխատում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել