Հարցաքննվել են «Սուրմալու»-ի տաղավարների սեփականատերերը և տուժողները

 |factor.am|
16:13 - 17 օգոստոսի, 2022

Հարցաքննվել են «Սուրմալու»-ի տաղավարների սեփականատերերը և տուժողները |factor.am|

factor.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով այս պահին հարցաքննվել են մոտ 50 քաղաքացիներ, այդ թվում՝ տուժողներ, տաղավարների սեփականատերեր։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ 

Առևտրի կենտրոնի սեփականատերն առայժմ չի հարցաքննվել։ Այս պահին նոր հարցաքննվողներ չկան։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել