Ուկրաինայում դպրոցական ծրագրերից հանվել են ռուս և բելառուսցի հեղինակների ստեղծագործությունները
 |hetq.am|
16:16 - 17 օգոստոսի, 2022

Ուկրաինայում դպրոցական ծրագրերից հանվել են ռուս և բելառուսցի հեղինակների ստեղծագործությունները |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ արտասահմանյան գրականության դպրոցական ծրագրից հանվել են ռուս և բելառուս հեղինակների աշխատությունները։ Դրա փոխարեն ավելացել է արևմտյան հեղինակների թիվը, այդ թվում Օ. Հենրին, Ժան դը Լաֆոնտենը, Աննա Գավալդան, Ուլֆ Ստարկը և ուրիշներ։

Ուկրաինական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արտասահմանյան գրականություն» դպրոցական ծրագրում թողել են «այն հեղինակների աշխատությունները, որոնք գրել են ռուսերենով, սակայն նրանց կյանքն ու ստեղծագործությունները սերտորեն կապված են Ուկրաինայի հետ»։ Դրանց թվում են Նիկոլայ Գոգոլը, Վլադիմիր Կորոլենկոն, Միխայիլ Բուլգակովը (միայն «Շան սիրտը» ստեղծագործությունը)։ Լրացուցիչ ընթերցանության համար ցանկում, ըստ ընտրության, մնացել են Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռը» և Անատոլի Կուզնեցովի «Բաբի Յարը»։ Դպրոցական ծրագրում թողել են նաև ղրիմաթաթարական ծագմամբ Թաիր Խալիլովի ստեղծագործությունները։

Ուկրաինայի ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ բացի այդ «Ուկրաինայի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկանների ծրագրերում արվել են փոփոխություններ «հաշվի առնելով պատմաաշխարհագրական նոր իրողությունները»։ Նոր տարբերակում ԽՍՀՄ-ն դիտարկվում է որպես «կայսերական տիպի պետություն», իսկ առանձին թեմայով դպրոցականները կանցնեն սկսած 2014 թվականից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի թեման։ Ուսումնական ծրագրերում թարմացրել են նաև հիմնական հասկացությունների ցանկը՝ այնտեղ ներառելով «ռուսական աշխարհ» և «ռաշիզմ» արտահայտությունները։

Ուկրաինայի ԿԳՆ պնդմամբ՝ ուկրաինական իշխանությունները վերանայել են դպրոցական ծրագրերը «ի պատասխան այն մարտահրավերներին, որոնք առաջացել են Ուկրաինայի դեմ ՌԴ լայնամասշտաբ զինված ագրեսիայի պատճառով»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել