Կանադան Ուկրաինային 350 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել|factor.am|

factor.am: Ուկրաինան Կանադայից 450 միլիոն կանադական դոլար (350 միլիոն ԱՄՆ դոլար) արտոնյալ վարկ է ստացել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կանադայում Ուկրաինայի դեսպան Յուլիա Կովալևան ասել է, որ հատկացված միջոցները կուղղվեն բնական գազի գնմանը՝ ջեռուցման սեզոնին աջակցելու համար։

Ուկրաինայի Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կանադայից ստացված վարկերի ընդհանուր գումարը հասել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլարի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով