ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի դաշնակիցների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ մեկնաբանելով Դուշանբեում Միացյալ Նահանգների հովանու ներքո զորավարժությունների մեկնարկը։ 

«Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնասեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը, չհակասեն ընդհանուր ասոցիացիաների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի, գործող համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին»,- ասել է դիվանագետը։ 

Օգոստոսի 11-ին Դուշանբեում մեկնարկել են «Տարածաշրջանային համագործակցություն – 22» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կազմակերպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։ Դրանք կտևեն մինչև օգոստոսի 20-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով