Կարմիր նախազգուշացում՝ Ադրբեջանին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը
 |1lurer.am|
10:09 - 19 օգոստոսի, 2022

Կարմիր նախազգուշացում՝ Ադրբեջանին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր՝ ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար՝ նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները և վայրագությունները Արցախում և նրա սահմաններից դուրս, հայ ժողովրդի և մշակութային ժառանգության նկատմամբ։

«Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը մոտակա հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը կապում զինվորական բեռնատարի հետևի մասում, իսկ ծառայակիցներն ուրախանում են:

Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգ է հրապարակում Ադրբեջանի համար՝ նախազգուշացնելով հայերին սպառնացող ցեղասպանության մասին՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Ցեղասպանության վտանգը հատկապես մեծ է այժմ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, որոնք փաստագրված են:

Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական ներքին գաղափարական մշակույթը և ցեղասպանական գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:

Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական ​​մարմիններին վերահսկել Թուրքիային և Ադրբեջանին ցեղասպան գաղափարախոսության և գործելակերպի համար, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել