Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովյաննիսյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։

Ծնվել է 1990թ. Երևանում։

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2012-2013թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2013-2015թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2016թթ. եղել է Հ3 հեռուստաընկերության լրագրող, 2016-2017թթ.՝ 1in.am կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման  բաժնի պրոդյուսեր, 2017-2018թթ.՝ para.tv-ի գլխավոր պրոդյուսեր։

2018-2019թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

10.06.2019-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

 

Աղազարյանի հեռախոսի առգրավումը «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». Արթուր Հովհաննիսյան |civilnet.am|

Աղազարյանի հեռախոսի առգրավումը «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». Արթուր Հովհաննիսյան |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի առգրավումը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ապա դրա պարունակության տրամադրումը վարչապետին, ՔՊ-ին, «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ քրեական վարույթի շրջանակում հայտնաբերվել են տեղեկություններ, որոնք «պետական անվտանգության հետ կապ ունեն», ու դրանք հայտնաբերած մարմինը ենթակա էր վարչապետին, պարտավոր էր զեկուցել նրան։ «Մենք ԱԺ պատգամավորներ ենք ու չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն։ Մենք հանրային գործունեություն ենք ծավալում ու պարտավոր ենք լինել բարեվարք»,- ասաց իշխող խմբակցության պատգամավորը։ «Ինչո՞ւ ՔՊ-ն չի գնացել իրավական ճանապարհով, ինչո՞ւ գլխավոր դատախազը չի եկել ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, այլ միայն ՔՊ-ում հավաքվել և կարդացել են Աղազարյանի նամակագրությունները», հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Հովհաննիսյանն արձագանքեց՝ «որևէ օրենք չի խախտվել, ամեն բան եղել է դատական թույլտվությունների շրջանակում»։ «Չի քննարկվել messenger-ի պարունակությունը, չի քննարկվել մարդու անձնական կյանքը ոչ մի դրվագով։ Քննարկվել է արտահոսքերի խնդիրը, հանրային բարոյականության խախտման ու դրանով պայմանավորված պետական անվտանգութան հարցերը»,- վստահեցրեց Արթուր Հովհաննիսյանը։ *** «Քաղաքացիական պայմանագրի» վարչության դեկտեմբերի 3-ի որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից։ ՔՊ հայտարարությունում նշվում է, որ պատգամավորը հեռացվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ ՔՊ արդեն նախկին պատգամավորը պնդում է՝ իր անձնական տվյալներն ու նամակները հայտնվել են Փաշինյանի մոտ։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով նախկին կուսակցի վերաբերյալ հարցերին՝ վարչապետը պնդեց, որ «Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական վարույթի շրջանակում առգրավվել է անկախ մարմնի կողմից (Հակակոռուպցիոն կոմիտե – խմբ.)»։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ օրինական բոլոր միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար։
12:41 - 06 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում». ՔՊ պատգամավոր

Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում». ՔՊ պատգամավոր

Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»:  Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության բանակցություններում արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը: «Դուք ասում եք՝ ասեք՝ կամ կա այս հարցը բանակցությունների սեղանին, կամ չկա: Դա հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի»,- ասաց Հովհաննիսյանը: ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դիտարկում արեց, որ հետո լրագրողները կգրեն՝ «ոչ հերքեցիք, ոչ հաստատեցիք», ինչին արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Այո, ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ, ես ոչինչ չեմ ասում՝ ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք: Բայց երբ ասես՝ էս թեման քննարկվում է, էս թեման չի քննարկվում, դու միգուցե փակես այդ թեման քննարկելու դուռն այլևս, դրա համար մենք չենք քննարկում: Կամ բացես այդ թեման քննարկելու դուռն այլևս: Ես կոնկրետ թեմայի մասին չեմ խոսում, այլ գլոբալ»: Նրա խոսքով հարցադրումը էլի կապ ունի այդ թեմայի՝ բանակցային սեղանին լինելու կամ չլինելու հնարավորությունը բացառելու կամ ստեղծելու հետ, դրա համար զգուշավոր են պատասխանում հարցերին: Նշենք, որ երեկ «Վերադարձի իրավունքի» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ծավալուն ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:
12:18 - 06 դեկտեմբերի, 2024
Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել |armenpress.am|

Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է` թեև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, սակայն բանակցությունները փակուղում չեն:  Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարություններին: Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով: «Բայց դա չպետք է մեզ մոտ տպավորութուն ստեղծի, թե բանակցությունները մտել են փակուղի: Ոչ, բանակցությունները շարունակվում են: Բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար: Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները»,-ասաց պատգամավորը: Ըստ նրա՝ գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի հասցնելու համար: Պատգամավորի վստահեցմամբ՝ գործընթաց միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, սակայն գործընթացը տեղի է ունենում: Հովհաննիսյանը բանակցություններից դետալներ չհայտնեց: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս փուլում միջնորդի կարիք չի՞ տեսնում՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք ասել ենք, որ շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ: Տեղի են ունեցել հանդիպումներ: Մեկ անգամ բավականին մեծ, ներկայացուցչական կազմով վարչապետն է Ալիևի հետ ուղիղ հանդիպել: Ընդունում ենք ցանկացած գործընկերոջ աջակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը մերժելուն՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանը, բնականաբար, լավ չի վերաբերվում, երբ հանդիպումները մերժվում են, հանդիպումները խաղաղության գործընթացն ավելի ամրացնելու և առաջ տանելու համար են:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին հիշել էր ադրբեջանական հորինված օրակարգերի մասին՝  հայտարարելով, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ ու գործնական քայլեր ձեռնարկի նրանց իրավունքների վերականգնման համար: 
11:51 - 06 դեկտեմբերի, 2024
ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը հեռացվի խմբակցությունից: Նա նշեց, որ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ որոշման մասին առաջիկայում կտեղեկանաք:  «Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականությամբ ենք զբաղվում, քաղաքական համախոհությունը, քաղաքական հավատարմությունը, արժեքները և սկզբունքները մեզ համար առաջնայինն են»,- ասել է Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում: Լրագրողի այն հարցին, թե չե՞ք բացառում Հովիկ Աղազարյանին հեռացնել խմբակցությունից, Հովհաննիսյանը պատասխանել է, որ ոչ: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ 
12:10 - 03 դեկտեմբերի, 2024
Քաղաքացին հավատում է ռեալ իրադարձությունների արդյունքում ձևավորված իրականությանը. Արթուր Հովհաննիսյան |1lurer.am|

Քաղաքացին հավատում է ռեալ իրադարձությունների արդյունքում ձևավորված իրականությանը. Արթուր Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքացին այլևս չի հավատում որոշ շրջանակների կողմից հորինված պատմություններին, այլ հավատում է ռեալ իրադարձությունների արդյունքում ձևավորված իրականությանը: Չի հավատում պատմությանը, հավատում է իրականությանը: Այստեղ են մեր և ձեր ունեցած պատկերացումների տարբերություններն իրական և պատմական Հայաստանների միջև: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարանի ամբիոնից հնչող քննադատություններին: «Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքնիշխանություն, չկա պետականություն, և կա հնարավորություն՝ դառնալու գուբերնատոր. սա է այն ձգտումը, որին դուք ուզում եք հասնել: Դրա համար եք ասում՝ իրական Հայաստանը սպառնալիք է... Այո՛, սպառնալիք է իրական Հայաստանը Դաշնակցության համար, որտեղ չկաք դուք, չկա ազգային-ազատագրական պայքարի վերնագրի ներքո գուբերնատոր դառնալու շանս: ՀՀ-ն այն վայրն է, որտեղ երկարամյա պատմական ծանր ընթացքից հետո հայ ժողովուրդը գտել է իր ազատությունն ու խաղաղ գոյատևելու բանաձևը: Այո՛, իր պատմական հայրենիքի տարբեր հատվածներից, պատմական տարբեր ժամանակաշրջաններում վտարվելով, ցեղասպանվելով՝ հաստատվել է իր պատմական Հայաստանի այս հատվածում, կարողացել է ստեղծել, ձեռք բերել, դարձնել այս հատվածը միջազգայնորեն ճանաչված պետություն, ու հիմա մենք մեր ժողովրդի հետ ուզում ենք միջազգայնորեն ճանաչված պետության սահմաններն ամրացնել, սահմանազատել, սահմանագծել, կարգավորել հարաբերությունները մեր հարևանների հետ և գտնել վերջնական հանգրվան հայ ժողովրդի խաղաղության ու ազատության համար: Այս բյուջեի ամբողջ քննարկումներն այս ամեն ինչի մասին են: Այս բյուջեով մենք պետք է այս ամեն ինչն իրականացնենք, այն բյուջեով, որին դուք դեմ եք, և ուրեմն դուք բյուջեին դեմ չեք, դուք դեմ եք այն Հայաստանին, որտեղ դուք չկաք, որտեղ անելիք չունեք: Սա է բանաձևը, և սա է իրական Հայաստանը, որը որևէ կերպ չի կարող հակադրության և հակասության մեջ լինել պատմական Հայաստանի հետ: Մեկ անգամ ասել եմ ու էլի եմ ուզում ասել՝ իրական Հայաստանը հայ ժողովրդի պատմական բոլոր ժամանակների պայքարի վերջնարդյունք է, և եթե կուզեք՝ իրական Հայաստանը պատմական Հայաստանի հաղթանակն է: Կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ ժողովրդի պետությունը»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Արթուր Հովհաննիսյանը:
11:21 - 14 նոյեմբերի, 2024
Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
 |panorama.am|

Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր |panorama.am|

panorama.am: «Ինձ մոտ ընկալում կա, որ վարչապետի միտքն ամբողջությամբ տեղ չի հասել։ Վարչապետը  նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում ու  հաղորդակցվում է մեր քաղաքացիների հետ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նշել է՝ «...պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողություն»։ ՔՊ-ականն այսպես մեկնաբանեց Փաշինյանի «ներողությունը». «Խոսքն այն մասին է, որ Հայաստանը շատ երկար տարիներ Հայաստանի նախորդիվ բոլոր իշխանությունների օրոք, նաև արտաքին մեր գործընկերների կողմից, դիտարկվել է որպես ֆորպոստ, հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտե՞ղ են մնում Հայաստանի քաղաքացիները, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա որպես ռեսուրս այլ երկրների շահերը սպասարկելու համար  իր աղքատության, ունեզրկումների, երկրում կոռուպցիայի, օլիգարխիայի հաշվի՞ն, թե՞ վերջապես մենք պետք է դուրս գանք այս շրջապտույտից և ապահովենք միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը։ Վարչապետի ներողությունը, երկրի ղեկավարի անունից ներողությունը նախորդ բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված  իր ժողովորդին, ինչը նորմալ եմ գնահատում։ Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներին չպետք է հետաքրքիր, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար, եթե ինքը պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու  առջև այդ պատասխանատվությունը կրի։ Մենք որպես քաղաքական թիմ վերցրել ենք այդ պատասխանատվությունը, ներողություն ենք խնդրել ու նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզանից առաջ  բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա։ Սրա մասին է վարչապետի ներողությունը»։
12:32 - 16 սեպտեմբերի, 2024
Բաքվի հայտարարությունների մի մասն ընդհանրապես կառուցողական չէ և չի խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին. Արթուր Հովհաննիսյան
 |1lurer.am|

Բաքվի հայտարարությունների մի մասն ընդհանրապես կառուցողական չէ և չի խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին. Արթուր Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Հարթ չի ընթանում բանակցային գործընթացը, կան մի շարք դժվարություններ և մի շարք չհամաձայնեցված դրույթներ, բայց խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասը համաձայնեցված է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Բաքուն փակուղային իրավիճակ է ստեղծում խաղաղության պայմանգրի ստորագրման համար: «Տարբեր հայտարարություններ լսում ենք Բաքվից, նաև այդ հայտարարությունների մի մասն ընդհանրապես կառուցողական չէ, և չի խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին, բայց ՀՀ-ն շարունակում է առաջ տանել իր նարատիվները: Մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, խոսակցություն ունենք Ադրբեջանի հետ առնվազն»,- ասաց Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանից հնչել են բովանդակության իմաստով դեռ ավելի վատ հայտարարություններ, բայց հետո ստացվել է որոշակի հաջողության հասնել, օրինակ, գերիների վերադարձի առումով: «Հետևաբար սա չընդունենք որպես փակուղի, որովհետև եթե մենք հետ գնանք ժամանակագրորեն, կհասկանանք, որ բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ զգացել ենք կամ հասկացել ենք, որ փակուղում ենք, բայց իրավիճակը հարթվել է»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ է Բաքուն նման հայտարարություններ անում, Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց՝ իր ընկալումը, այնուամենայնիվ, այն է, որ Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն ունի ստացված դրվագներ: «Բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցության խառնվում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն այս տարաշաշրջանում, նրանց ճնշումները ևս կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խոսակցության վրա: Ասածս այն է, որ կարող է երրորդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանն այլ հռետորաբանություն դրսևորի՝ սպասարկելով բոլորովին այլ երկրների շահեր, ինչը խանգարում է, բնականաբար, բանակցային գործընթացին: Սա առաջին դեպքը չէ, մենք ծանոթ ենք այս իրավիճակին, ծանոթ ենք Ադրբեջանի նման մոտեցումներին, ծանոթ ենք նաև տարածաշրջանի այլ երկրների մոտեցումներին և դրանց ազդեցությանը մեր և Ադրբեջаնի խոսակցության վրա: Այս ամենը հաշվի առնելով ենք շփվում Ադրբեջանի հետ»,- ասաց նա:
13:33 - 10 սեպտեմբերի, 2024
Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:  Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը, հաղթահարենք իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը»,- ասել է Պաշտպանը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են նաև բուլինգի, խտրականության դեմ պայքարի, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների և մի շարք այլ հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին, որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները:   Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին: Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:  
11:21 - 24 օգոստոսի, 2024
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
 |armenpress.am|

ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։      ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասաց Հովհաննիսյանը։  Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17-ին, ժամը 18:30-ին  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։ 
11:38 - 17 հունիսի, 2024
«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան
 |aravot.am|

«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան |aravot.am|

aravot.am: «Միայն Արթուր Հովհաննիսյանը կարող էր «Ազատությանը» մեղադրել ծայրագավառական քարոզի մեջ»,- խորհրդարանական ճեպազրույցներին նման հեգնական ակնարկով եկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց՝ հայտարարեց պատգամավորը․ «Բազմաթիվ փորձագետներ նշել են այն մասին, որ խաղաղ ցուցարարների վնասվածքների պատճառներից մեկը հանդիսացել է հատուկ միջոցների սխալ կիրառումը և, ամենադժոխայինը՝ առկա են այնպիսի վերլուծություններ, որ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանով են պայմանավորված բեկորային վիրավումները։ Այդ հետազոտությանը, այդ փորձաքննությանը մենք հետամուտ ենք լինելու, որովհետև մեզ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը հետաքրքրում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հատուկ հրահրեցին այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, նկատի ունեմ իշխանություններին»։ Հիշեցնենք, հունիսի 12-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան տասնյակ վիրավորներ։ Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» գործողությունների եւ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ եղած գործողությունների նմանությունների մասին հարցին էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Մեզ թղթով գրած տվող չկա, կարծում եմ, դա պիտի վստահություն ներշնչի»։ Նրա պնդմամբ՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին «թղթի վրա գրած տվել էին՝ կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կվնասվի, կարյունոտվի․․․»։ Հայկ Մամիջանյանը հարց ունի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը վերաբերվում նրան, որ ՔՊ-ն կրոնական աղանդները օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր ուժերին էր մեղադրել՝ Առաքելական եկեղեցին քաղաքական հարցեր լուծելու համար օգտագործելու մեջ։ Հարց հնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարության մասին՝ Բելառուս չայցելելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը չբացառելու վերաբերյալ։ Հայկ Մամիջանյանը տարակուսեց՝ երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում։ Նաեւ հավելեց․ «Այդ ամբողջը մի ամիս առաջ էր․ մի ամիս մտածո՞ւմ էիք՝ ինչ պատասխանել»։ Հայկ Մամիջանյանի կարծիքով, այդ աժիոտաժի պատճառն այն էր, որ փողոցային պայքարը իր «պիկի» վրա էր, ինքը որոշեց «ուժեղ տղու» կերպարով երեւալ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:22 - 14 հունիսի, 2024
«Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին
 |azatutyun.am|

«Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին |azatutyun.am|

azatutyun.am: «Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ», - «Ազատության» եթերում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։ «Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում, - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, - «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։
16:50 - 29 մայիսի, 2024
Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր |aysor.am|

Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը. ՔՊ պատգամավոր |aysor.am|

aysor.am:Այո, երեկ պարոն Սուքիասյանը նման ելույթ ունեցել է, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի և հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է․ «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունը ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս. շատ վատ էին վարվում՝ կա՛մ էդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ էդ մարդիկ մահանում էին, կա՛մ էդ մարդիկ ունեզրկվում էին: Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն»: «Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարազաբանում տվել է, և ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով»,-ասաց Հովհաննիսյանը։ Միաժամանակ ՔՊ պատգամավորը նշեց, որ խորհրդարանում կան երրորդ երկրի շահերը սպասարկվող պատգամավորներ։ «Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ՝ ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ»,-ասաց նա։    
13:08 - 23 մայիսի, 2024
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ․ Արթուր Հովհաննիսյան |tert.am|

Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ․ Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Ով ասաց, որ նոր է դիտարկվում, դա վաղուց է դիտարկվում, վաղուց քննարկում ենք առհասարակ ՀՀ-ում բոլոր ստվերային ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերելու հարցը։ Այս մասին ԱԺ բրիֆինգների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ Եկեղեցուն հարկային արտոնություններից վերանայելու հարցը ինչու հիմա ծագեց, ինչո՞ւ վաղուց չէր դիտարկվում։ «Այո, Հայ Առաքելական Եկեղեցին, բնականաբար, ունի առանձնահատուկ կարգավիճակ մեր Հարապետությունում, բայց հաշվի առնելով ՀՀ ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը, պետության մասին մեր քաղաքաքացիների ընկալումները, ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են ՀՀ-ում, պետք է դուրս գան ստվերից։ Այո, եկեղեցին ունի առանձնահատկություններ, ունի հարկային արտոնություններ, մի շարք տարածքներ՝ տարբեր նշանակությունների, մի շարք չօգտագործվող տարածքներ, որոնք պետության ընկալման տեսանկյունից կարող են օգտակար լինել պետության համար, օգտագործվեն պետության տարբեր կարիքների համար»,- նշեց նա։ Ըստ Հովհաննիսյանի՝ այս իմաստով եկեղեցու հետ պետությունը պետք է համագործակցի և եկեղեցին, առաջին հերթին, պետության հետ համագործակցի, որ ստվերից դուրս գան պետության միջոցները։ «Վերջիվերջո քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է և մեր ընկալմամբ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի և ուրեմն չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- նշեց նա։
12:55 - 23 մայիսի, 2024
ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը
 |arm.sputniknews.ru|

ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է իշխանությունն օգտագոծում «Մեծ եղեռն» ու «կոտորած» եզրույթները «ցեղասպանություն» բառի փոխարեն։ «Դուք կարծում եք` ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից։ էս ի՞նչ եք ասում։ Նման բան չի կարող լինել։ ՀՀ ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, իսկ այս իշխանությունների օրոք մի շարք կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,– ասաց նա։ Հարցին, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գնալիս իր ներկա՞, թե՞ պատմական Հայաստանում է զգալու` պատգամավորը պատասխանեց, որ ինքը պատմական կերպար չէ ու չի կարող իրեն որևէ կերպ զգալ պատմական Հայաստանում։ «Ես իրական մարդ եմ, ֆիզիկական գոյության ունեմ, ես ինձ կարողանում եմ դիպչել, դուք էլ` ինձ, մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում` 29 հազար 800 կմ/քտարծաքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որը իրական չէ։ Մեղք չե՞նք ես և իմ հայրենակիցները, որ զգանք մեզ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չի։ Հիմա որ դուք Երևանում քայլում եք, ձեզ որտե՞ղ եք զգում, Վանո՞ւմ»,– ասաց նա։ Նա հորդորեց բոլորին կենտրոնանալ ներկա պետության վրա, որովհետև, ըստ նրա, 30 տարի է` մարդկանց ստիպում են սիրել ուրիշինը, հեռուն, չերևացողը։
15:05 - 15 ապրիլի, 2024