Լիճք գյուղ (Սյունիք)

Լիճքը գյուղ է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու շրջանում։ Կոչվել է նաև Լեշկին, Լեճկին, Լիճ, Լիճք, Շեշկերտ։ Գյուղից վեր կան մի քանի լճեր, որի համար էլ, ըստ տեղացիների, գյուղը անվանվել է Լիճք։ Շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։ 

Մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը
 |aravot.am|

Մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը |aravot.am|

aravot.am: Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 9-ից Մեղրի համայնքի բնակիչները փակել են Մեղրիի համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցներին ներս մտնել։ «Մենք չենք ուզում թունավորվել։ Մեր հողերը մեզ պետք են։ Լիճքը զբոսաշրջության կենտրոն է»,- ասում էին ցուցարարները՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս պատասխանում էին․ «Եկեք հանրային լսումը կազմակերպենք, լսենք բոլոր տեսակետները»։ «Ո՛չ, չենք ուզում ոչ մի հանրային լսում։ 3500 մեղրեցի ստորագրել է, որ դեմ են»,-ասում էին բողոքավորները՝ պնդելով «որ սա Մեղրիի լինել-չլինելու հարցն է»։ «Քաղաքացիական պայմանագրի» Մեղրիի կառույցի ղեկավար Արարատ Թումանյանը խոսեց համաշխարհային հանքավայրերի մասին, որոնց բնակավայրերը հիմա առեւտրի կենտրոններ են։ «Քանի տարի է՝ Ագարակի կոմբինատն աշխատում է, Ագարակը դրախտավա՞յր է»,-դիմեց բողոքավորներից մեկը Արարատ Թումանյանին։ «Մենք բնակիչներին տեղեկացրել ենք հանրային լսման մասին եւ պետք է լսենք, թե ԶՊՄԿ-ն ինչ է առաջարկում։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ո՛չ ԶՊՄԿ–ն, ո՛չ ես, ո՛չ որեւէ անհատ չի որոշելու։ Դեռ 4 հանրային լսում պիտի լինի։ Ձեր որոշմամբ է ի վերջո ամեն ինչ լինելու»,- հայտարարեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:17 - 05 ապրիլի, 2023
Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը, թեեւ մասնակցում է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դեռ չի սկսել ակտիվ քարոզարշավը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մեղրիում կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը՝ նշելով, որ քարոզչական բուն աշխատանքները կսկսեն հոկտեմբերի 7-ից կամ 8-ից։ Իսկ այս ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն իրենց շտաբներում հանդիպում են բնակիչների հետ, քննարկում տարբեր խնդիրներ։ Անդրեասյանի դիտարկմամբ՝ համայնքում հիմնական խնդիրը ոռոգման ջրի հարցն է․ «Չունենք պոմպակայան, պոմպեր, որ ջրամատակարարումը լիարժեք կատարվի։ Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում, Ագարակում ջրմատակարարումը շատ վատ է եղել, բնակիչների բողոքն առաջանահերթ այդ հարցում է, որովհետեւ մարդիկ տասնյակ տարիներով ծառ են տնկել, աճեցրել, այսօր վտանգի առաջ են կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ խնդիրը միշտ էլ եղել է, բայց այս տարվա պես ծանր վիճակ չի եղել․ «Բոլոր կայաններն աշխատում են շատ վատ, տիրություն անող չկա։ Ոչ մեկը չի գալիս լիարժեք աշխատանք տանի, որ պոմպերն անխափան աշխատեն։ Այդ հարցը պետք է առաջ քաշվի»,- ասաց Անդրեասյանը։ Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հետ, որը խոստացել է մինչեւ գարուն զբաղվել խնդրով, թե ինչպես, մեր զրուցակիցը չմանրամասնեց։  Համայնքում երկար տարիներ նաեւ գազաֆիկացման խնդիր կա․ «Գազը գնում է Մեղրիով, բայց բնակչությունը գազից չի կարողանում օգտվել։ Պետք է լուծվի խնդիրը՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ Մեղրի, Ագարակ համայնքներում։ Խնդրով պետք է դիմել կառավարությանը, ֆինանսավորման հարց կա։ Չեմ կարող ասել, թե ինչու խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ, գուցե անփութության հետեւանք է։ Ամոթ էլ է, մի փոքր քաղաքում 12 հազար բնակչություն է, կարելի է հարցը մեկ-երկու ամսում լուծել»,- ասաց Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ աշխատելու են այդ հարցն առաջնահերթ դնել ու լուծում պահանջել, Սամվել Բաբայանն էլ է ասել, որ կմիջնորդի կառավարությանը։ Մեր հարցին, թե համայնքային զարգացման ինչ ծրագրեր ունի կուսակցությունը, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են իրագործել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ցանկություն ունեն տուրիզմը զարգացնել։ Այս տարի էլ, Անդրեասյանի խոսքով, զբոսաշրջիկներ այցելել են համայնք, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ այլ համայնքներից, այլ նաեւ Ռուսաստանից, անգամ Ֆրանսիայից։ «Կան նախագծեր, որ ուզում ենք զարգացնել։ Մենք ունենք Լիճք, Տաշտուն գյուղերը, որտեղ տուրիզմի համար լավ պայմաններ կան, պետք է փոքրիկ հյուրանոցներ կառուցել, որովհետեւ այսօր մնալու տեղ գրեթե չկա։ Բայց զբոսաշրջությունը միայն տեղական բյուջեով զարգացնել չի ստացվի․ ներդրումներ են պետք»,- մտահոգություն հայտնեց «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համայնքի զարգացման համար հնարավոր ձեւերով միջոցներ հայթայթել․ «Ջանք չենք խնայելու Մեղրին զարգացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Խաչատուր Անդրեասյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:16 - 30 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է Գորիս-Կապան ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է Գորիս-Կապան ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումը գալիս է լրացնելու ավելի վաղ այդ հատվածում քարի արգելապատնեշների տեղակայմանը, ինչը ստիպում է այդտեղով երթևեկող վարորդների էապես սահմանափակելու արագությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։   Նա հիշեցրել է, որ բետոնե արգելապատնեշներ տեղակայվել է նաև նույն մայրուղու Շուռնուխ-Կարմրաքար տեղամասում, և նշել, որ չի բացառվում՝ այդտեղ էլ ադրբեջանական ոստիկանական կետ կտեղակայվի։   «Այս թեմայի հետ կապված ուշագրավ է Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, թե «ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում»։ Ինչպիսի՞ հսկողություն են իրականացնում այդ հատվածում ռուս և ադրբեջանցի սահմանապահները, որն է դրանում Ադրբեջանի դերը և իրականում ի՞նչ վերջնանպատակ է ենթադրում։   Հարցեր, որոնք պատասխաններ այս պահին չունեն, սակայն շատ կարևոր կլինեին հասկանալու, թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնելու Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար և ադրբեջանցիները շարժվում են դրանով, որից ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև հայաստանյան իշխանությունները։   Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ունի երաշխիք, թե ինչ-որ մի օր Ադրբեջանն այդ հատվածներում անձնագրային կամ մեկ այլ տիպի ռեժիմ չի սահմանի, իհարկե չունի։   Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է այդ ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել։ Իսկ դրանք միայն անվտանգային սպառնալիքներով չի սահմանափակվելու։ Իշխանությունն այս սպառնալիքներին հակադրում է արդեն իսկ տարբեր առիթներով հնչեցրած գիծը՝ դա ադրբեջանական տարածք է, ինչ ուզում անում են։ Իսկ թե այդ ամենի հետևանքով Հայաստանն ինչ նոր վտանգների առաջ է կանգնում, իշխանությանը ոչ միայն չի հուզում, այլ այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն իրականացվում»,- գրել է Աբրահամյանը։
12:57 - 11 սեպտեմբերի, 2021
Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչև Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։ Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։ Հիմնանորոգման շրջանակում իրականացվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, ջրահեռացման համակարգերի վերականգնում, երկու կամուրջների նորոգում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 միլիարդ 12 միլիոն դրամ։
10:12 - 27 հուլիսի, 2020
Լիճքի նորակառույց ձկնաբուծական գործարանը կունենա հզոր արտադրողականություն |armenpress.am|

Լիճքի նորակառույց ձկնաբուծական գործարանը կունենա հզոր արտադրողականություն |armenpress.am|

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է արդի չափորոշիչներին համապատասխան եւ փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարան, որտեղ արտադրվելու եւ աճեցվելու են Գեղարքունի, ծիածանափայլ իշխան եւ սաղմոն ձկնատեսակները: «Ալկաֆիշ» ՍՊԸ տնօրեն Արթուր Սողոմոնյանը ասաց, որ ձկնաբուծարանը կառուցվում է հայ-ամերիկյան ներդրումների հաշվին, Լիճքի ձկնաբուծարանի տարածքում: «Լիճքի ձկնաբուծարանը ժամանակին աճեցրել ու տարեկան Սեւանա լիճ է բաց թողել միլիոնների հասնող իշխանի ու կողակի մանրաձուկ: Աշխատանքների հիմնական պատվիրատուն պետությունն էր: Սակայն ձկնաբուծարանը 1990-ական թվականներին սեփականաշնորհվեց ու պետպատվերի բացակայության պայմաններում գործեց իր հզորությունների նվազ մասով: Մեր համագործակցությունը վերջերս բարեհաջող ընթացք ունեցավ արտասահմանցի ներդրողների հետ, ինչի արդյունքում էլ ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է ժամանակակից ու հզոր արտադրողականության ձկնաբուծական գործարան, որտեղ բուծվելու են Գեղարքունի, ծիածանափայլ իշխան ու սաղմոն ձկնատեսակները: Արտադրված մանրաձուկն աճեցվելու է ձկնաբուծարանի տարածքում եւ արտահանվելու կամ տեղում վերամշակվելու է:  armenpress.am
07:15 - 19 մարտի, 2019